• Անդամակցության կարգ

    6.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

    6.1. Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է աանդամագրվել իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

    Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձինք կազմակերպության խորհրդին (այսուհետև՝ խորհուրդ) պետք է ներկայացնեն գրավոր դիմում՝ մուծելով մուտքի վճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է խորհրդի կողմից:

    6.2. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է կազմակերպության խորհուրդը: Կազմակերպության անդամության մեջ ընդունելու մասին դիմումը գանգատարկման ենթակա չէ:

    6.3. Կազմակերպության անդամները մուծում են անդամավճար, որի չափն ու վճարման կարգը սահմանվում է կազմակերպության խորհրդի կողմից:

    7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    7.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

    ա) ներկա գտնվել կազմակերպության ժողովին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակնրի կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել.

    բ) Ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճեների տրամադրման համար գանձվող գումարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը).

    գ) Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել կազմակերպության վերադաս մարմիններ՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով.

    դ) Կազմակերպության մարմնի (այդ թվում՝ բարձրագույն մարմնի) որոշումը, որն ընդունվել է օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ վերադաս մարմինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարվել է կազմակերպության կամ կազմակերպության անդամի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել կազմակերպության անդամի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

    7.2. Կազմակերպության անդամը պարտավոր է՝

    ա) հոգ տանել կազմակերպության հեղինակության բարձրացման համար.

    բ) Կատարել կազմակերպության կանոնադրական պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.

    գ)  Աջակցել կազմակերպության անդամության համալրմանը.

    դ) Մուծել մուտքի վճար և անդամավճար.

    ե) Բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները:

    Կազմակերպության կանոնադրության, կարգապահական կանոնները խախտող կազմակերպության անդամի նկատմամբ կազմակերպության ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգպահական տույժի միջոցներ՝ ընդհուպ կազմակերպության անդամությունից հեռացնելը:

    7.3. Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին կազմակերպության խորհրդի որոշումը կարող է գանգատարկվել կազմակերպության ընդհանուր ժողովին:

    Ասոցիացիայի անդամ դառնալու համար անհրաժեշտ է նրա խորհրդին ներկայացնել դիմում, որը կքննարկվի խորհրդի կողմից և որոշում կկայացվի անդամության տեսակի վերաբերյալ:

    Ասոցիացիայի անդամի կարգավիճակի փոփոխության դեպքում միաժամանակ տեղի կունենա տվյալ անդամի անդամության տեսակի փոփոխություն, բայց նոր կարգավիճակին համապատասխան անդամավճար նա կվճարի հաջորդ տարվանից:

    Տարեկան անդամավճարը վճարվում է տվյալ տարվա ընթացքում:

    Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի բանկային հաշվեհամարներ

    Ներկայում Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան ունի հաշվեհամարներ հայկական դրամով, ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով փոխանցումներ կատարելու և անդամավճար մուծելու համար:

    «Հայբիզնեսբակ» ՓԲԸ

    Արժույթը    Հաշվեհամարը

    ՀՀ դրամ. Հ/Հ  1150003505265207

    ԱՄՆ դոլար. Հ/Հ  1150011147647677

    Եվրո.   Հ/Հ   1150016623333385

    ՌԴ ռուբլի.    Հ/Հ   1150001215625613

    Ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանվել և Ասոցիոացիայի ժողովի կողմից հաստատվել են տարեկան անդամավճարների հետևյալ չափերը.

    Ասոցիացիայի պատվավոր նախագահի, պատվավոր անդամի, սովորող անդամի /կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ/ անդամավճար նախատեսված չէ:

    Ասոցիացիայի անդամի /վիրաբույժ, դասախոս/ համար նախատեսված է անդամավճար - 10.000 դրամ:

    Ասոցիացիայի ավագ անդամի /կլինիկայի ղեկավար, բաժանմունքի վարիչ, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր/ համար նախատեսված է անդամավճար - 20.000 դրամ:

    Տարեկան անդամավճարը վճարվում է տվյալ տարվա ընթացքում:

Error
Whoops, looks like something went wrong.