Ալավերդում հիվանդանոց կազմակերպվել է 1948թ. սկզբում որպես Ալավերդու քաղաքային, ապա` 1958թ. հունվարի 2-ից շրջանային հիվանդանոց:
1968թ. օգոստոսի 2-ից Ալավերդու շրջանային հիվանդանոցը վերանվանվում է Ալավերդու շրջանի բուժ. Միավորում:
Հայ Մեծ բանաստեղծ Հ. Թումանյանի հիշատակը հավերժացնելու կապակցությամբ ՀՍՍՀ Գերագույն սովետի հրամանագրով Ալավերդու շրջանը վերանվանվում է Թումանյանի շրջան: 1979թ. դեկտեմբերից Թումանյանի շրջանի բուժ միավորումը կոչվում է Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոց:
1958թ. ՀՍՍՀ աշխատավորների դեպուտատների Ալավերդու շրջանային սովետի գործադիր կոմիտեի առողջության բաժնի վերացումից հետո շրջանային հիվանդանոցն է կատարում նրա ֆունկցիաները շրջանի բոլոր առողջապահական հիմնարկների վարչական, տնտեսական ու գաղափարակազմակերպչական աշխատանքների ղեկավարումը:
1997թ. հունվարի 1-ից Թումանյանի շրջանային կենտրոնական հիվանդանոցը վերանվանվեց Ալավերդու հիվանդանոց պետական ձեռնարկություն,, իսկ 1998թ. Ալավերդու հիվանդանոց ՊՓԲԸ:
2007թ. Դեկտեմբերի 7-ին <<Ալավերդու հիվանդանոց>>, <<Ալավերդու ծննդատուն>> և <<Ալավերդու պոլիկլինիկա>> ՊՓԲԸ-ների միաձուլման ճանապարհով ստեղծվեց <<Ալավերդու բժշկական կենտրոն>> ՓԲԸ-ն:
Անմիջապես սկսվեց Բժշկական կենտրոնի հիվանդանոցային մասի հիմնանորոգման գործընթացը: Շինարարական աշխատանքներն սկսվեցին 2009թ. Սեպտեմբերի 1-ին: Ներկայումս ավարտվել են վերակառուցման առաջին և երկրորդ փուլերը:
Կատարվել են հիվանդանոցային մասի տանիքի 3-րդ և 2-րդ հարկերի հիմնանորոգում, 1-ին հարկի, ջեռուցման համակարգի, արտաքին կոյուղագծերի և ջրամատակարարման, թթվածնի կենտրոնացված համակարգի և թթվածնի ամբարի կառուցում:
Հիմնանոնորոգումից հետո հնարավոր կլինի վիրաբուժական, թերապևտիկ, մանկական, վերակենդանացման բաժանմունքները, ընդունարանը, ախտորոշիչ ծառայությունները, համաբուժարանի նեղ մասնագիտական և տեղամասային թերապևտների և մանկաբույժների կաբինետները տեղավորել այդ հատվածում:
Հաջորդ փուլերի ընթացքում կիրականացվի գլխավոր մասնաշենքի վերակառուցում, որի նախագծային-նախահաշվային արժեքը կազմում է մոտավորապես 350 մլն.դրամ,նորագույն սարքավորումների և կոշտ, փափուկ գույքերի ձեռքբերում, որի արդյունքում այնտեղ կտեղակայվեն մանկաբարձա-գինեկոլոգիական, բաժանմունքները, շտապ օգնության կայանը, ամբուլատոր մասի 25 տոկոսը, ռենտգեն կաբինետը, դիահերձարանը, դահլիճը, թիկունքային հոսպիտալի համար անհրաժեշտ 40 մահճակալները:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը, հանդիսանալով «Մալաթիա» հիվանդանոցի իրավահաջորդը, չնայած իր կեսդարյա պատկառելի տարիքին՝ այսօր արդեն ներկայանում է նորովի և փորձում քայլել ժամանակին համընթաց:
Ներկայում «Մալաթիա» հիվանդանոցը ներկայանում է որպես գերժամանակակից, բազմապրոֆիլ, եվրոպական չափանիշներին համապատասխանող բժշկական կենտրոն՝ արդեն նոր՝ «Աստղիկ» անվանումով։
2010թ.-ին «Նատալի ֆարմ» ՍՊԸ-ն ձեռքբերեց «Մալաթիա» հիվանդանոցը բավական անմխիթար վիճակում. հիվանդանոց, որտեղ աշխատում էր շուրջ 400 հոգի:
Կենտրոնի ղեկավարության առջև դրվեց գերխնդիր՝ ստեղծել գերժամանակակից, բազմապրոֆիլ բժշկական կենտրոն՝ միաժամանակ չընդհատելով կենտրոնի աշխատանքներն ու պահպանելով արդեն եղած աշխատատեղերը։
Հիվանդանոցի գործող ծառայությունները կենտրոնացվեցին նախկին ծննդատան եռահարկ մասնաշենքում, որը վերանորոգվեց և վերազինվեց անհրաժեշտ տեխնիկայով։
2012թ.-ին գերմանացի ճարտարապետների նախագծով սկսեց կառուցվել «Աստղիկ» բժշկական կենտրոնը. կատարվեց շուրջ 30 մլն եվրոյի ներդրում, կենտրոնը հագեցվեց ժամանակակից հզոր սարքավորումներով, որոնցից շատերը եզակի են ոչ միայն հանրապետությունում, այլև ամբողջ տարածաշրջանում։
Նախկին 5 բաժանմունքի փոխարեն ներկայում բժշկական կենտրոնն ունի արդեն 30 բաժանմունք և ավելի քան 1200 աշխատատեղ։
«Աստղիկ» բկ-ն համաշխարհային չափանիշներին համապատասխան կառուցված բացառիկ կենտրոն է, և սա վերաբերում է ամեն ինչին՝ օդափոխությանը, սեփական թթվածնային համակարգին, վիրահատարանների հարդարմանը, սարքավորումներին, լույսերին, անվտանգության համակարգին, բուժքույրերին կանչելու համակարգին:
ԲԿ-ն ունի թթվածնի կենտրոնական մատակարարման համակարգ։ Կենտրոնն ունի 15 վիրասրահ, որից յուրաքանչյուրն ունի առանձին օդափոխման համակարգ. վիրասրահ մտնող օդը մաքրվում է սեփական օդազտիչների միջոցով՝ ապահովելով 95.5 տոկոս վարակազերծում:
«Աստղիկ» ԲԿ-ն առանձնանում է իր պրոֆեսիոնալ բուժանձնակազմով, որն ակտիվ համագործակցում է ՌԴ-ի, Եվրոպայի և ԱՄՆ-ի առաջատար կլինիկաների հետ, որտեղ կենտրոնի մասնագետները պարբերաբար վերապատրաստվում են։
Կենտրոնն ակտիվ համագործակցում է նաև ՀՀ մարզերի բուժկենտրոնների հետ՝ ոչ միայն տեղում բարեգործական այցեր կազմակերպելով, այլև տեղի մասնագետների հետ սեմինարներ, գիտաժողովներ և փորձի փոխանակում իրականացնելով։
Դրանով հանդերձ կենտրոնի գնային քաղաքականությունը չի փոխվել և բկ-ում ծառայությունների արժեքը շարունակում է մնալ նույնը, այսինքն՝ միջինից էլ ցածր:
«Աստղիկ» բժշկական կենտրոնը նոր խոսք է Հայաստանի առողջապահական համակարգում և հավակնում է դառնալ լավագույնը…
Ինչպես նշում է կենտրոնի տնօրեն Ասատուր Ասատրյանը՝ «Աստղիկը» բարձր նշաձող է ՀՀ առողջապահության ոլորտի համար: