• ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ

    Հաստատված է Հայաստանի Վիրաբույժների Ընկերության

    Ընդհանուր ժողովի որոշմամբ 30.10.2003թ

    Նախագահ՝ Հ. Սարուխանյան

    Գրանցված է  Պետռեգիստրի կենտրոնական մարմնի կողմից

    Գրանցման օրը, ամիսը տարեթիվը   23.  12.  03

    Գրանցման համարը՝ 211. 171. 02337

    Պետական գրանցման Վկայականի համարը՝ 030 063135

    Պետական ռեգիստրի Ղեկավար՝ Գ. Սարգսյան


    ԿԱՆՈՆԱԴՐՈՒԹՅՈՒՆ «ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ


    1. ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ

    1.1 «ՎԻՐԱԲՈՒՅԺՆԵՐԻ ՀԱՅԿԱԿԱՆ ԱՍՈՑԻԱՑԻԱ» հասարակական կազմակերպությունը (այսուհետև՝ կազմակերպություն) իր անդամների շահերի ընդհանրության հիման վրա, հոգևոր և ոչ նյութական այլ պահանջմունքների բավարարման նպատակով ստեղծված կամավոր հասարակական միավորման տեսակ է, որը գործում է ՀՀ Սահմանադրության, ՀՀ Օրենսդրության, ՀՀ միջազգային պայմանագրերի և սույն կանոնադրության հիման վրա:

    1.2 Կազմակերպությունը գործում է օրինականության, կամավորության, անդամների իրավահավասարության, ինքնակառավարման, անդամության, կամավորության, ղեկավարման կոլեգիականության և հրապարակայնության սկզբմունքներով:

    1.3 Կազմակերպությունը չի հետապնդում քաղաքական նպատակներ, չի հարում որևէ քաղաքական հոսանքի:

    1.4 Կազմակերպությունը գործում է Հայաստանի Հանրապետության ողջ տարածքում և օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

    1.5 Կազմակերպության գտնվելու վայրն է՝ Հայաստանի Հանրապետություն, ք. Երևան, Աբովյան Փող., շենք 58 , Համալսարանական թիվ 1 հիվանդանոց:

     

    2. ՆՊԱՏԱԿՆԵՐՆ ՈՒ ԽՆԴԻՐՆԵՐԸ

    2.1 Կազմակերպության նպատակներն ու խնդիրներն են օրենքով սահմանված կարգով՝

    ● աջակցում է վիրաբուժական օգնության զարգացման ծրագրերի ձևավորմանը.

    ● նպաստում է վիրաբուժության բնագավառում գիտական նվաճումների առավել լիարժեք օգտագործմանը.

    ● աջակցում է վիրաբուժությանը վերաբերվող հետազոտությունների խորացմանը և հեռանկարային գիտական մշակումների իրականացմանը.

    ● հրավիրում է նստաշրջաններ, կոնֆերանսներ, սեմինարներ, սիմպոզիումներ, նվիրված վիրաբուժության կարեվոր խնդիրներին.

    ● հաստատում է կապեր օտարերկրյա վիրաբույժների, ընկերությունների և վիրաբուժական կենտրոնների հետ.

    ● մասնակցում է վիրաբուժության խնդիրներին նվիրված միջազգային գիտական կոնֆերանսներին, համագումարներին, սիմպոզիումներին.

    ● տարածում է վիրաբուժական գիտելիքներ, կազմակերպում է դասախոսություններ և զեկուցումներ.

    ● իր տնտեսական ընկերությունների միջոցով իրականացնում է տնտեսական գործունեություն:

     

    3. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԿԱՐԳԱՎԻՃԱԿԸ

    3.1. Կազմակերպությունը ձեռք է բերում իրավաբանական անձի կարգավիճակ՝ ՀՀ պետական ռեգիստրի կողմից, կազմակերպության պետական գրանցման պահից:

    3.2. Կազմակերպությունը ունի իրավաբանական անձի համար սահմանված բոլոր իրավունքները և կրում է համապատասխան պարտականություններ՝

    ա) ունի առանձնացված գույք, ինքնուրույն հաշվեկշիռ, հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներով կլոր կնիք, դրոշմ, հաշվարկային հաշիվ բանկում՝ թե՛ ՀՀ և թե՛ օտարերկրյա արժույթով:

    բ) իր անունից կարող է ձեռք բերել գույքային և ոչ գույքային իրավունքներ և կրել պարտականություններ, հայցվոր և պատասխանող հանդես գալ դատարանում:

    3.3. Կազմակերպությունն ինքնուրույն է որոշում իր կազմակերպման կառուցվածքը, խնդիրները, նպատակները և գործունեության ձևերը:

    3.4. Կազմակերպությունն իր կանոնադրությամբ նախատեսված նպատակները և խնդիրները իրականացնելու համար, օրենքով սահմանված կարգով իրավունք ունի՝

    ա) տեղեկատվություն տարածել իր գործունեության մասին.

    բ) ներկայցնել և պաշտպանել իր անդամների իրավունքները և օրինական շահերը այլ հասարակական կազմակերպություններում, դատարանում, պետական և տեղական ինքնակառավարման մարմիններում.

    գ) համագործակցել ոչ առևտրային աայլ կազմակերպությունների, այդ թվում՝ միջազգային և օտարերկրյա ոչ կառավարական, ոչ առևտրային կազմակերպությունների հետ, ինչպես նաև համակարգված գործունեություն ծվալելու, ընդհանուր շահեր ներկայացնելու և պաշտպանելու նպատակով, այդ կազմակերպությունների հետ ստեղծել միություններ, կամ անդամակցել նրանց ստեղծած միություններին՝ պահպանելով իր ինքնուրույնությունը և իրավաբանական անձի կարգավիճակը.

    դ) իրականացնել ձեռնարկատիրական գործունեություն իր կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների միջոցով.

    ե) օրենսդրությամբ սահմանված կարգով ձեռք բերել, ստանալ կամ այլ պայմաններով, այդ թվում նաև անվճար օգտագործել անշարժ գույք, հիմնական միջոցներ, տրանսպորտ, օրենքով չարգելված այլ գույք.

    զ) կնքել օրենսդրությամբ չարգելված պայմանագրեր և գործարքներ.

    է) օտարել, կամ վարձակալության և օգտագործման հանձնել կազմակերպությանը պատկանող ցանկացած անշարժ գույք.

    ը) ինքնուրույն կազմավորել իր ֆինանսական ռեսուրսները, այդ թվում փոխառու միջոցների ներգրավմամբ, Հայաստանի Հանրապետությունում և այլ պետություններում ստանալ վարկեր, դրամաշնորհներ, այդ թվում արտարժույթով.

    թ) ունենալ միջոցներ արտարժույթով և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամ չարգելված բոլոր միջոցներով ձեռք բերել կամ ստանալ և ինքնուրույն տնօրինել.

    ժ) իրականացնել ինքնուրույն արտաքին գործունեություն, իր անդամներին գործուղել արտասահմանյան երկրներ, հրավիրել այլ երկրերից քաղաքացիներ, ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ օտարերկրյա պետություններում՝ այդ պետությունների օրենսդրությանը համապատասխան:

    Կազմակերպությունն իրավունք ունի իրականացնել իր կանոնադրությանը չհակասող և օրենքով չարգելված այլ գործունեություն.

    ի) կազմակերպել մրցաշարեր, ուսուցողական սեմինարներ, այդ թվում նաև միջազգային.

    լ) հիմնադրել լրատվության միջոցներ.

    խ) ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ, ինչպես նաև հինարկներ:


    4. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    Կազմակերպությունը պարտավոր է՝

    4.1. Ցանկացած ֆիզիկական անձի պահանջով՝ ողջամիտ ժամկետում, բայց ոչ ավելի, քանի յոթ օրացուցային օրվա ընթացքում, նրան հնարավորություն տալ ծանոթանալու կազմակերպության կանոնադրությանը:

    4.2. Օրենքով սահմանված կարգով վարել գործավարություն և հաշվապահական հաշվառում:

    4.3. Վարել իր ադամների հաշվառումը:

    4.4. Իր գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունները ներկայացնել կազմակերպության ժողովի հաստատմանը, ոչ պակաս, քան երկու տարին մեկ անգամ՝ ապահովելով այդ հաշվետվությունների հրապարակայնորեն մատչելի լինելը:

    4.5. Օրենքով նախատեված դեպքերում և կարգով տեղեկատվություն ու հաշվետվություններ ներկայացնել պետական մարմիններին:

    4.6. ՀՀ արդարադատության բնագավառի պետական կառավարման լիազորված մարմնի պատճառաբանված պահանջով ողջամիտ ժամկետում, նրան տրամադրել կազմակերպության բարձրագույն և մյուս մարմինների որոշումների պատճեները, կազմակերպության գործունեության մասին այլ փաստաթղթեր, թույլատրել այդ մարմնի ներկայացուցիչներին ներկա գտնվելու կազմակերպության ժողովին:

    4.7. Առանձնացված ստորաբաժանում կամ հիմնարկ ստեղծելու կամ կազմալուծելու մասին որոշումներ ընդունելուց հետո՝ մեկամսյա ժամկետում, դիմել պետական գրանցման մարմին՝ սահմանված կարգով դրանք հաշվառելու և հաշվառումից հանելու համար:

    4.8. Օրենքով նախատեսված այլ պարտականություններ:

             5. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅՈՒՆԸ

    5.1.Կազմակերպությունը իր պարտավորությունների համար պատասխանատվություն է կրում իրեն պատկանող գույքով՝ օրենքով սահմանված կարգով:

    5.2. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում պետության պարտավորությունների համար, ինչպես որ պետությունը պատասխանատվություն չի կրում կազմակերպության պարտավորությունների համար:

    5.3. Կազմակերպությունը պատասխանատվություն չի կրում իր անդամների պարտավորությունների համար, ինչպես որ վերջիններս պատասխանատվություն չեն կրում կազմակերպության պարտավորությունների համար: Եթե կազմակերպությունն իր անօրինական գործունեությամբ վնաս է հասցրել ֆիզիկական կամ իրավաբանական անձանց, պարտավոր է այն հատուցել իր գույքի հաշվին՝ օրենքով սահմանված կարգով:

    5.4. Պետությունն ապահովում է կազմակերպության իրավունքների և օրինական շահերի պաշտպանությունը: Պետական մարմինների և պաշտոնատար անձանց կողմից կազմակերպության գործունեությանը միջամտելն արգելվում է, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի:

     5.5. Կամակերպությանը հասցված վնասը, որը հետևանք է պետական կամ այլ մարմինների, կամ նրանց պաշտոնատար անձանց կողմից կազմակերպության իրավունքների խախտման, ՀՀ օրենսդրությամբ սահմանված պարտավորությունների ոչ պատշաճ կատարման, ենթակա է փոխհատուցման այդ մարմինների կողմից՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով:

    5.6. Անձի անդամակցությունը կազմակերպությանը չի կարող հանդիսանալ նրա իրավունքների և ազատությունների սահմանափակման հիմք, պետական մարմիններում պաշտոն զբաղեցնելու պայման կամ արգելք:

    Արգելվում է կազմակերպության անդամությունը նշելու պահանջը:6.ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆԸ, ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆՆ ԱՆԴԱՄԱԳՐՎԵԼՈՒ ԵՎ ԴՈՒՐՍ ԳԱԼՈՒ ԿԱՐԳԸ

    6.1. Մինչև տասնչորս տարեկան անչափահասը կազմակերպությանը կարող է անդամագրվել իր ցանկությամբ՝ օրինական ներկայացուցչի դիմումի հիման վրա: Տասնչորսից մինչև տասնութ տարեկան անչափահասը, եթե օրենքով սահմանված կարգով լրիվ գործունակ չի ճանաչված, կազմակերպությանը կարող է աանդամագրվել իր դիմումի հիման վրա՝ օրինական ներկայացուցչի գրավոր համաձայնությամբ:

    Կազմակերպության անդամ դառնալ ցանկացող անձինք կազմակերպության խորհրդին (այսուհետև՝ խորհուրդ) պետք է ներկայացնեն գրավոր դիմում՝ մուծելով մուտքի վճար, որի չափը և վճարման կարգը սահմանվում է խորհրդի կողմից:

    6.2. Կազմակերպության անդամության մեջ ընդունելու հարցը լուծում է կազմակերպության խորհուրդը: Կազմակերպության անդամության մեջ ընդունելու մասին դիմումը  գանգատարկման ենթակա չէ:

    6.3. Կազմակերպության անդամները մուծում են անդամավճար, որի չափն ու վճարման կարգը սահմանվում է կազմակերպության խորհրդի կողմից:

    7. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՆԴԱՄՆԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐՆ ՈՒ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

    7.1. Կազմակերպության անդամն իրավունք ունի՝

    ա) ներկա գտնվել կազմակերպության ժողովին, եթե վերջինս անցկացվում է կազմակերպության անդամների պատվիրակնրի կազմով, իսկ ինքը պատվիրակ չի ընտրվել.

    բ) Ծանոթանալ կազմակերպության մարմինների աշխատանքի արձանագրման մասին փաստաթղթերին, ստանալ նրանց ընդունած որոշումների պատճենները (պատճեների տրամադրման համար գանձվող գումարը չի կարող գերազանցել դրանց պատրաստման համար անհրաժեշտ ծախսերը).

    գ) Կազմակերպության մարմինների որոշումները բողոքարկել կազմակերպության վերադաս մարմիններ՝ կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով.

    դ) Կազմակերպության մարմնի (այդ թվում՝ բարձրագույն մարմնի) որոշումը, որն ընդունվել է օրենքի, կազմակերպության կանոնադրության կամ վերադաս մարմինների որոշումներով սահմանված կարգի խախտմամբ կամ ոտնահարվել է կազմակերպության կամ կազմակերպության անդամի իրավունքներն ու օրինական շահերը, կարող է դատական կարգով անվավեր ճանաչվել կազմակերպության անդամի դիմումի հիման վրա: Նման դիմում կարող է տրվել 60 օրվա ընթացքում՝ սկսած այն օրվանից, երբ կազմակերպության անդամն իմացել է կամ պարտավոր էր իմանալ այդպիսի որշման ընդունման մասին, եթե օրենքով այլ բան սահմանված չէ:

    7.2. Կազմակերպության անդամը պարտավոր է՝

    ա) հոգ տանել կազմակերպության հեղինակության բարձրացման համար.

    բ) Կատարել կազմակերպության կանոնադրական պահանջները, ղեկավար մարմինների որոշումները.

    գ)  Աջակցել կազմակերպության անդամության համալրմանը.

    դ) Մուծել մուտքի վճար և անդամավճար.

    ե) Բարեխղճորեն կատարել իր վրա դրված պարտականությունները.

    Կազմակերպության կանոնադրության, կարգապահական կանոնները խախտող կազմակերպության անդամի նկատմամբ կազմակերպության ընդհանուր ժողովի կամ խորհրդի կողմից կարող են կիրառվել կարգպահական տույժի միջոցներ՝ ընդհուպ կազմակերպության անդամությունից հեռացնելը:

    7.3. Կազմակերպության անդամությունից հեռացնելու մասին կազմակերպության խորհրդի որոշումը կարող է գանգատարկվել կազմակերպության ընդհանուր ժողովին:

    8. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՄԱՆ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ

    8.1. Կազմակերպության բարձրագույն մարմինը ընդհանուր ժողովն է, որին պատկանում է կազմակերպության կառավարման և գործունեության ցանկացած հարցի վերջնական լուծման իրավունքը:

    8.2. Կազմակերպության ընդհանուր ժողով հրավիրվում է յուրաքանչյուր 2 տարին մեկ անգամ կազմակերպության անդամների առնվազն 1/3-ի նախաձեռնությամբ: Խորհրդի կողմից ժողովի օրակարգի, նրա աշխատանքը  սկսվելու տեղի, օրվա և ժամի մասին մասնակիցները տեղյակ են պահվում ոչ ուշ, քան ժողովի անցկացման օրվանից 14 օր առաջ: Կազմակերպության անդամների 1/3-ի կամ կազմակերպության վերհսկիչ հանձնաժողովի պատճառաբանված պահանջի դեպքում, ոչ ուշ, քան 14 օրացուցային օրվա ընթացքում, հրավիրվում և տեղի է ունենում կազմակերպության արտահերթ ժողով:

    8.3. Կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասության հարցերն են՝

    ա) Կազմակերպության կանոնադրության ընդունումը, նրանում փոփոխությունների ու լրացումների կատարումը.

    բ) Կազմակերպության գործունեության և գույքի օգտագործման հաշվետվությունների հաստատւմը.

    գ) Երկու տարի ժամկետով կազմակերպության խորհրդի, նախագահի, փոխնախագահի, պատասխանատու քարտուղարի ընտրումը և ետ կանչումը և կազմի փոփոխումը.

    դ) Երկու տարի ժամկետով վերահսկիչ հանձնաժողովի (վերահսկիչի) անդամների ընտրումը ետ կանչումը և կազմի փոփոխումը.

    ե) Կազմակերպության լուծարումն ու վերակազմակերպումը:

       Սույն կետով սահմանված հարցերի քննարկման ժամանակ որոշումներն ընդունվում են կազմակերպության բոլոր մասնակիցների երկու երրորդի մեծամասնությամբ: Մնացած հարցերով որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ:

    8.4. Կազմակերպության ընդհանուր ժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են կազմակերպության անդամների կեսից ավելին:

    8.5. Կազմակերպության խորհուրդն ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով: Նա իր աշխատանքներն իրականացնում է նիստերի ձևով, որոնք հրավիրվում են յուրաքանչյուր երկու ամիսը մեկ անգամ: Խորհրդի անդամների մեկ երրորդի կամ նախագահի պահանջով կարող են հրավիրվել արտահերթ նիստեր:

    8.6. Խորհուրդը՝

    ա) հանդիսանում է կազմակերպության ղեկավար մարմինը ժողովների միջև ընկած ժամանակահատվածում.

    բ) առաջարկություններ է ներկայացնում կազմակերպության ընդհանուր ժողովին՝ նրա բացառիկ իրավասությանը վերաբերող հարցերի վերաբերյալ .

    գ) ընդունում է կազմակերպության անդամ և ազատում է անդամությունից.

    դ) կազմակերպության անդամների նկատմամբ կիրառում է խրախուսանքներ և տույժի միջոցներ.

    ե) վարում է կազմակերպության ընթացիկ գործունեությունը ընդհանուր ժողովների միջև ընկած ժամանակաշրջանում.

    զ) սահմանում է կազմակերպության կարգապահական կանոնները և հրահանգները.

    է) սահմանում է կազմակերպության անդամների կողմից անդամավճարների մուծման կարգը, չափերը և ձևերը.

    ը) ստեղծում ու լուծարում է կազմակերպության կառուցվածքային միավորները, առանձնացված ստորաբաժանումները (մասնաճյուղեր, ներկայացուցչություներ), ինչպես նաև հաստատում է նրանց կանոնադրությունը.

    թ) ընդունում է որոշումներ կազմակերպության պաշտոնատար անձանց գույքային պատասխանատվության ենթարկելու մասին.

    ժ) իրավասու է որոշումներ ընդունել գույք ձեռք բերելու, տիրապետելու, օգտագործելու, տնօրիելու, այդ թվում՝ օտարելու և դուրս գրելու վերաբերյալ.

    ի) իրավունք ունի քննելու և լուծել ցանկացած հարց, բացառությամբ կազմակերպության ընդհանուր ժողովի բացառիկ իրավասությանը վերապահվածներից:

    8.7. Կազմակերպության խորհուրդը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են խորհրդի անդամների կեսից ավելին:

    Խորհրդի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում նախագահի ձայնը վճռորոշ է:

    8.8. Կազմակերպության նախագահն ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով: Նա ի պաշտոնե հանդիսանում է խորհրդի նախագահը:

    8.9. Կազմակերպության նախագահը՝

    ● իրականացնում է կազմակերպության ընթացիկ կազմակերպումը.

    ● հրավիրում է խորհրդի նիստեր, կոորդինացնում է խորհրդի և վերահսկիչ հանձնաժողովի գործունեությունը.

    ● կազմակերպության նախագահը իր պաշտոնը ստանձնում է նախորդ նախագահի լիազորությունների ավարտման օրը.

    ● կազմակերպության վարձու աշխատողների համար իրականացնում է գործատուի ֆունկցիաներ, տալիս է հաշիվներ, հաստատում է հաստիքները, արձակում է հրամաններ, վարձու աշխատողներին տալիս է կատարման համար պարտադիր ցուցումներ.

    ● կազմակերպության փոխնախագահը (փոխնախագահները), որը միաժամանակ խորհրդի փոխնախագահն է, ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից՝ երկու տարով և նախագահի բացակայության ժամանակ փոխարինում է նրան՝ նախագահի կողմից տրված լիազորագրի հիման վրա, կոորդինացնում է կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները.

    ● կազմակերպության պատասխանատու քարտուղարը ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով, կոորդինացնում է կազմակերպության առանձնացված ստորաբաժանումների աշխատանքները, կազմակերպում է կազմակերպության գործավարությունը, կազմակերպության անդամագրության աշխատանքները, տնօրինում է կազմակերպության արխիվը, կատարում է կազմակերպության նախագահի կողմից իր վրա դրված առանձին լիազորություններ: Իրենց չարդարացված կազմակերպության բոլոր ընտրովի պաշտոնատար անձինք կարող են ժամկետից շուտ ետ կանչվել իրենց ընտրողների կողմից:

    Կազմակերպության նախագահը և ղեկավար մարմնում ընդգրկված այլ անձինք կազմակերպության կողմից կարող են վարձատրվել, եթե նրանց մշտական աշխատանքի վայրը համարվում է կազմակերպությունը: Կազմակերպության ղեկավար մարմնում ընդգրկված վերոհիշյալ անձանց վարձատրության չափը սահմանում է կազմակերպության խորհուրդը:

    8.10. Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը (կամ վերահսկիչը) ընտրվում է ընդհանուր ժողովի կողմից երկու տարի ժամկետով:

    8.11. Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը կարող է հարցեր քննարկել և որոշումներ կայացնել, եթե նրան մասնակցում են հանձնաժողովի անդամների կեսից ավելին: Հանձնաժողովի որոշումներն ընդունվում են ձայների պարզ մեծամասնությամբ: Ձայների հավասարության դեպքում հանձնաժողովի նախագահի ձայնը վճռորոշ է: Վերահսկիչը որոշումներ է ընդունում միանձնյա:

    8.12. Կազմակերպության վերահսկիչ հանձնաժողովը իրավասու է՝

    ● ցանկացած ժամանակ անցկացնել կազմակերպության ֆինանսատնտեսական գործունեության ստուգում.

    ● ծանոթանալ կազմակերպության գործունեությանն առնչվող բոլոր փաստաթղթերին և կազմակերպության կանոնադրությամբ սահմանված կարգով պարտադիր քննարկման ենթակա առաջարկություններ ներկայացնել կազմակերպության մարմիններ.

    ● իրականացնել կազմակերպության կանոնադրությունից կամ բարձրագույն մարմնի որոշումներից բխող այլ լիազորություններ:

     8.13. Վերահսկիչ հանձնաժողովը պարտավոր է հաշվետվություն ներկայացնել կազմակերպության ընդհանուր ժողովին՝ կազմակերպության գործունեության արդյունքների, հաշվեկշռի, գույքի պահպանման և այլ ամփոփ տվյալների մասին: Վերստուգիչ հանձնաժողովի անդամներ կամ վերհսկիչ չեն կարող լինել խորհրդի անդամները կամ նախագահը:

    5.14. Կազմակերպության ղեկավար և վերահսկողություն իրականացնող մարմինների անդամ կարող է դառնալ միայն 18 տարին լրացած անձը:

     9. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ ՍՏՈՐԱԲԱԺԱՆՈՒՄՆԵՐԸ

    9.1. Կազմակերպությունը իր կանոնադրական նպատակները և խնդիրները իրականացնելու նպատակով կարող է ստեղծել առանձնացված ստորաբաժանումներ՝ մասնաճյուղեր և ներկայացուցչություններ:

    9.2. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներն իրավաբանական անձ չեն, կարող են օգտվել գույքվ իրենց ստեղծող կազմակերպության կողմից և գործում են վերջիններիս կողմից հաստատված կանոնադրության հիման վրա:

    9.3. Կազմակերպության առանձնացված ստորաբաժանումներ հիմնադրելու իրավունք ունի կազմակերպության խորհուրդը, որն էլ հաստատում է նրանց կանոնադրությունները:

    10. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ, ԳՈՅԱՑՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ ԵՎ  ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՐԳԸ

    10.1. Կազմակերպության գույքը հանդիսանում է կազմակերպության սեփականությունը:

    10.2. Կազմակերպությունը որպես սեփականություն կարող է ունենալ՝ շենքեր, շինություններ, բնակարնային ֆոնդ, տրանսպորտային միջոցներ, սարքավորումներ, դրամական միջոցներ, արժեթղթեր և օրենքով չարգելված այլ գույք:

     Կազմակերպության անդամը նրա սեփականության նկատմամբ բաժնի իրավունք չունի:

    10.3. Կազմակերպության գույքի ստացման աղբյուրները կարող են լինել՝                  

    ● Կազմակերպության անդամների անդամավճարները, դրամական և նյութական ներդրումները, նրա կողմից գույքի տիրապետելու, այն օգտագործելու, ինչպես նաև այլ գույքային իրավունքների փոխանցումը.

    ● բանկային հիմնարկներից ստացված վարկերը.

    ● դրամաշնորհները.

    ● բարեգործական ներդրումները, քաղաքացիների և կազմակերպությունների նվիրատվությունները.

    ● կազմակերպության կողմից հիմնադրված տնտեսական ընկերությունների կողմից փոխանցված գումարները.

    ● ՀՀ օրենսդրությամբ չարգելված այլ մուտքեր և աղբյուրներ:

    10.4. Հայաստանի Հանրապետության տարածքում կազմակերպության սեփականությունը գտնվում է Հայաստանի Հանրապետության պաշտպանության ներքո:

    10.5. Կազմակերպության սեփականությունը կարող է բռնագանձվել միայն օրենքով սահմանված կարգով:

    10.6. Կազմակերպության միջոցները կարող են օգտագործվել միայն կանոնադրությամբ սահմանված նպատակների և խնդիրների իրականացման համար:

    11. ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄԸ ԵՎ ԼՈՒԾԱՐՈՒՄԸ

    11.1. Կազմակերպության վերակազմակերպումն իրականացվում է նրա ընդհանուր ժողովի որոշմամբ՝ օրենքով սահմանված կարգով:

    Կազմակերպության ընդհանուր ժողովը պարտավոր է կազմակերպության վերակազմակերպման մասին հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել կազմակերպության պարտատերերին:

    11.2. Կազմակերպության լուծարումը հանգեցնում է դրա դադարեցմանն առանց իրավունքները և պարտականություններն իրավահաջորդության կարգով այլ անձանց անցնելու:

    11.3. Կազմակերպությունը կարող է լուծարվել կազմակերպության ընդհանուր ժողովի որոշմամբ կամ դատարանի որոշմամբ:

    Կազմակերպության ընդհանուր ժողովը լուծարման մասին պարտավոր է հնգօրյա ժամկետում գրավոր հայտնել ՀՀ արդարադատության նախարարությանը:

    Կազմակերպության ընդհանուր ժողովը ՀՀ արդարադատության նախարարության համաձայնությամբ կազմավորում է լուծարային հանձնաժողով և օրենքով նախատեսված կարգով սահմանում է լուծարման կարգը և ժամկետները:

    11.4. Կազմակերպության լուծարման դեպքում լուծարքային հանձնաժողովը պարտադիր վճարումներն իրականացնելուց հետո մնացած գույքը, լուծարման մասին որոշում կայացրած մարմնի կողմից սահմանված կարգով օգտագործում է նրա կանոնադրական նպատակների և խնդիրների իրականացման համար, եթե դա անհնար է, ապա փոխանցվում է պետական բյուջե, իսկ վեճի առկայության դեպքում հարցը լուծում է դատարանը:

    11.5. Կազմակերպության լուծարման դեպքում պարտատերերի պահանջները բավարարվում են օրենքով սահմանված կարգով:

     

     

Ներբեռնել

Error
Whoops, looks like something went wrong.