Ցավակցական
«Վիրաբույժների հայկական ասոցացիայի» ամբողջ անձնակազմը իր խորին ցավակցությունն է հայտնում պրոֆեսոր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի ընտանիքի անդամներին և հարազատներին մահվան կապակցությամբ։ Անգնահատելի էր Հովհաննես Վազգենի Սարուխանյանի վաստակը Հայաստանի բժշկագիտության, մասնավորապես վիրաբուժության մեջ, որպես բարձրագույն կարգի մարդու,բժշկի, գիտնականի, ուսուցչի և ավագ ընկերոջ։ Նա միշտ մեզ համար կլինի իր մասնագիտությանը անսահման նվիրվածության և իմաստության օրինակ։
Մենք հավերժ կհիշենք պրոֆեսորին որպես վիրաբուժության յուրահատուկ դպրոցի հիմնադիրի և ղեկավարի, և նրա բարձր հոգևոր և բարոյական հատկանիշները։ Նրա պայծառ հիշատակը հավերժ կմնա մեր սրտերում։
Հանգչիր խաղաղությամբ մեր բոլորի ուսուցիչ։
«Վիրաբույժների հայկական ասոցացիայի» նախագահ պրոֆեսոր Մ.Մ.Միրիջանյան