Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի հերթական նիստը 2019թ. Մայիսի 14-ին
2019թ. մայիսի 14-ին տեղի ունեցավ Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին Երևանի և մարզերի վիրաբույժներ:
Նիստը վարում էր ասոցիացիայի նախագահ պրոֆ. Մ.Մ.Միրիջանյանը:
Օրակարգում հետևյալ հարցերն էին.
1.ՀՀ պետռեգիստրում Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի վերագրանցման մասին ինֆորմացիայի տրամադրում:
2. Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի բանկային հաշվեհամարների մասին ինֆորմացիայի տրամադրում:
3.Ասոցիացիայի սերտիֆիկատների հանձնում:
4.Վիրաբույժների վարձատրության կարգի վերաբերյալ Առողջապահության նախարարությանն ուղղված նամակի և նախարարության պատասխանի ներկայացում:
5.Վիրաբուժության ուղեցույցերի և գործելակարգերի բազայի համալրման հարցի քննարկում:
6.Հայաստանի 5-րդ բժշկական միջազգային կոնգրեսին մասնակցության և կոնգրեսի շրջանակներում ճողվածքների վիրաբուժության թեմայով սատելիտ սիմպոզիում կազմակերպելու հարցի քննարկում:
7. Մարզային հիվանդանոցների համար գործուղման կարգով կամ երկարաժամկետ աշխատանքի համար վիրաբույժ մասնագետների հրավիրման հարցի քննարկում:
8.Ասոցիացիային ինֆորմացիայի տրամադրում ԵՊԲՀ-ի և Թբիլիսիի Պետական Բժշկական Համալսարանի միջև կլինիկական օրդինատորների փոխանակման ծրագրի վերաբերյալ պայմանագրի մասին:
9. 2019թ. սեպտեմբերին Արցախում Վիրաբուժության Հայկական Ասոցիացիայի հերթական նիստ հրավիրելու հարցի քննարկում:
Օրակարգի առաջին երեք հարցերի վերաբերյալ ելույթ ունեցավ ասոցիացիայի ֆինանսական հանձնաժողովի անդամ, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ Արմեն Մինասյանը:
1. Հաշվի առնելով կազմակերպչական որոշ նկատառումներ, Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի նախագահությունը ի դեմս պրոֆ. Մ.Մ.Միրիջանյանի դիմել է ՀՀ Պետռեգիստր ասոցիացիան վերագրանցելու նպատակով: Կատարվել է ասոցիացիայի վերագրանցում նույն անվամբ:
2. Ներկայումս Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան ունի հաշվեհամարներ հայկական դրամով, ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով փոխանցումներ կատարելու և անդամավճար մուծելու համար:
«Հայբիզնեսբանկ» ՓԲԸ
Արժույթը Հաշվեհամարը
ՀՀ դրամ. Հ/Հ 1150003505265207
ԱՄՆ դոլար. Հ/Հ 1150011147647677
Եվրո. Հ/Հ 1150016623333385
ՌԴ ռուբլի. Հ/Հ 1150001215625613
Ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանվել և Ասոցոացիայի ժողովի կողմից հաստատվել են տարեկան անդամավճարների հետևյալ չափերը.
Ասոցիացիայի պատվավոր նախագահի, պատվավոր անդամի, սովորող անդամի /կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ/ անդամավճար նախատեսված չէ:
Ասոցիացիայի անդամի /վիրաբույժ, դասախոս/ համար նախատեսված է անդամավճար - 10.000 դրամ:
Ասոցիացիայի ավագ անդամի /կլինիկայի ղեկավար, բաժանմունքի վարիչ, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր/ համար նախատեսված է անդամավճար - 20.000 դրամ:
Տարեկան անդամավճարը վճարվում է տվյալ տարվա ընթացքում:
3.Ասոցիացիայի անդամներին տրամադրվեցին հավաստագրեր:
Ելույթ ունեցավ Աոցիացիայի փոխնախագահ պրոֆեսոր Սուրեն Աղոյի Ստեփանյանը:
4.Ներկայացվեց վիրաբույժների վարձատրության կարգի վերաբերյալ Առողջապահության նախարարությանն ուղղված նամակը և նախարարության պատասխանը: Մասնավորապես, պատասխան նամակում ասված էր, որ Առողջապահության նախարարությունը հետամուտ է լինելու գործարքային վճարների հաշվարկման և տրամադրման հարցում:
5.Վիրաբուժության ուղեցույցերի և գործելակարգերի բազայի համալրման հարցի քննարկում: Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ԱՆ կայքում և Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի կայքում տեղադրված են գործելակարգեր և ուղեցույցեր, որոնք հասանելի են բոլոր վիրաբույժներին և աշխատանք է տարվում նոր գործելակարգեր, ուղեցույցեր ստեղծելու ուղղությամբ:
6.Հայաստանի վիրաբուժական 5-րդ միջազգային կոնգրեսին մասնակցության և կոնգրեսի շրջանակներում ճողվածքների վիրաբուժության թեմայով սատելիտ սիմպոզիում կազմակերպելու հարցի քննարկում: Կալիֆորնիայի հայ վիրաբույժների նախաձեռնությամբ 2019թ. հուլիսի 3-ին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական կոնգրեսի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սատելիտ սիմպոզիում ճողվածքների վիրաբուժության վերաբերալ: Մասնակցությունն անվճար է: Առաջարկվում է գրանցման նպատակով զանգահարել հետևյալ հեռախոսահամարով - +374 96 09 11 76:
7.Մարզային հիվանդանոցների համար գործուղման կարգով կամ երկարաժամկետ աշխատանքի համար վիրաբույժ մասնագետների հրավիրման հարցի քննարկում: Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը նշեց, որ պարբերաբար տարբեր մարզային բուժհիմնարկներում առաջանում է վիրաբույժի կամ վիրաբուժական բաժանմունքի վարիչի թափուր տեղ, ինչի հետ կապված նախարարությունը դիմում է Ասոցիացիային այդ հարցում օգնելու համար: Մասնավորապես, ներկայացվեց առաջարկություն Նոյեմբերյանի ԲԿ-ում վիրաբույժի աշխատանքի տեղի համար:
8.Ասոցիացիային ինֆորմացիայի տրամադրում ԵՊԲՀ-ի և Թբիլիսիի Պետական Բժշկական Համալսարանի միջև կլինիկական օրդինատորների փոխանակման ծրագրի վերաբերյալ պայմանագրի մասին: Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը ներկայացրեց պայմանագրի էությունը և առաջարկեց կլինիկաների ղեկավարներին տեղեկությունը հայտնել և կազմակերպել կլինիկական օրդինատորների փոխանակման հարցը:
Օրակարգի վերջին հարցը ներկայացրեց ասոցիացիայի նախագահ պրոֆ. Մ.Մ.Միրիջանյանը:
9. 2019թ. սեպտեմբերին Արցախում Վիրաբուժության Հայկական Ասոցիացիայի հերթական նիստ հրավիրելու հարցի քննարկում: Նիստի մասնակիցները հավանություն տվեցին այդ մտքին:
Որոշվեց կատարել կազմակերպչական աշխատանք 2019թ. սեպտեմբերին Արցախում Ասոցիացիայի նիստ հրավիրելու համար: