• Ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը

    Հարգելի գործընկերներ,

    Վիրաբուժության եվրոպական միությունը (www.essurg.org) և Վիրաբույժների հայկական ասոցիացիան (www.AAS.am) 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում համատեղ անցկացնելու են Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովը. համատեղ միջոցառումն ընդգրկելու է նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը: Համաժողովի կայքը հասանելի է հետևյալ հասցեով. www.ess2018.am.

    Ավելի քան 20 տարի Վիրաբուժության եվրոպական միությունը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը, ջանքեր է գործադրում հարստացնելու և ուժեղացնելու համագործակցությունը արևելքի և արևմուտքի վիրաբույժների միջև:

    Այցելությունը Երևան առավել հետաքրքիր կլինի Ձեզ համար, քանի որ Հայաստանի մայրաքաղաքն այս տարի նշելու է իր հիմնադրման 2800-ամյակը:

    Հրավիրում ենք համաժողովի` անմոռանալի տպավորությունների ակնկալիքով:


    Համաժողովի կազմկոմիտե

    12.Մարտ.2018.