• 26-28-ը սեպտեմբերի, 2018թ., Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը

    Հարգելի գործընկերներ,


    Վիրաբուժության եվրոպական միությունը (ESS, www.essurg.org) և Վիրաբույժների hայկական ասոցիացիան (AAS, www.аas.am) 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում, «Էլիտ-Պլազա» բիզնես-կենտրոնում համատեղ անցկացնելու են Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա կոնգրեսը: Համատեղ միջոցառումը ընդգրկելու է նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:


    Համատեղ վիրաբուժական կոնգրեսին մասնակցելու, գրանցվելու, թեզիսներ ուղարկելու վերաբերյալ տեղեկատվությունը կարող եք գտնել Վիրաբույժների հայկական ասոցիացիայի պաշտոնական կայքում՝ www.aas.am:


    Ակնկալում ենք Հայաստանի և Արցախի վիրաբույժների ակտիվ մասնակցությունը կոնգրեսին, որտեղ կարող ենք ներկայացնել մեր փորձը, աշխատանքները, տեղեկանալ արտասահմանյան վիրաբույժների աշխատանքներին, գործնական կապեր ստեղծել տարբեր երկրների, բուժհիմնարկների գործընկերների հետ:


    Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու և հետաքրքիր դարձնելու կոնգրեսը, որը հայ վիրաբույժների հեղինակության, համախմբվածության արտահայտությունն է լինելու:



    Պրոֆ. Մուշեղ Մ.Միրիջանյան

    Վիրաբույժների hայկական hսոցիացիայի նախագահ,

    Կոնգրեսի գիտական կոմիտեի նախագահ


    Բ.գ.դ. Սուրեն Ա. Ստեփանյան

    Վիրաբուժության եվրոպական միության նախագահ

    Կոնգրեսի կազմկոմիտեի նախագահ