2019 թ. հուլիսի 4-ից 6-ը, Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական համագումար
Հարգելի գործընկերներ,
Հրավիրում ենք Ձեզ մասնակցելու Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարին, որը տեղի կունենա 2019 թ. հուլիսի 4-ից 6-ը Երևան քաղաքում:
Համագումարի ծրագրի շրջանակներում նախատեսվում է աշխարհասփյուռ հայ բժիշկների և բուժքույրերի, ինչպես նաև միջազգային ճանաչում ունեցող փորձագետների և առողջապահության ոլորտի մասնագետների մասնակցությունը: Համագումարը կլուսաբանի հանրային առողջության և առողջապահության կազմակերպման, ընդհանուր բժշկության, ատամնաբուժության, դեղաբանության, բուժքույրական, առողջապահական կրթության և հարակից այլ բժշկական ոլորտներում արդի խնդիրները և առաջխաղացումները։
Հաշվի առնելով Հայաստանում անցկացված միջազգային բժշկական համագումարների հաջողությունները՝ Հայաստանի Առողջապահության նախարարության և AMIC-ի (Հայկական բժշկական միջազգային կոմիտեի) բարձր հովանու ներքո 2019 թվականին կայանալիք համագումարը կանդրադառնա մեր օրերում առողջապահությանն առնչվող կարևոր հիմնախնդիրներին: Հիմնական բանախոսները և քննարկման մասնակիցները կկենտրոնանան համապատասխան թեմաների ավելի լայն շրջանակի վրա՝ ներառելով Հայաստան-Սփյուռք-Արցախ արդյունավետ համագործակցությունը և վերջիններիս առողջապահությանն առնչվող արդի խնդիրները։
Հուլիսի 3-ին կկազմակերպվեն սաթելիտային սիմպոզիումներ` միջազգային համագործակցության միջև կամուրջներ հիմնելու, ինչպես նաև առանց գրանցման վճարի հրավիրված մարզային բժիշկներին փոխանցելու ոլորտի նորագույն մոտեցումները:
Հետաքրքիր սոցիալական ծրագիր կառաջարկվի համագումարի մասնակիցներին և նրանց ընտանիքներին:
Համագումարի պաշտոնական լեզուներն են հայերենը և անգլերենը:
Սեղմագրերի ներկայացման վերջնաժամկետն է 2019թ.ապրիլի 1-ը:
Մասնակիցների գրացման, նյութերի ներկայացման և Համագումարի ծրագրին առնչվող անհրաժեշտ տեղեկությունները հասանելի կլինեն Համագումարի ինտերնետային կայքում` www.5imca.am, որը կընդլայնվի մանրամասնությունների զարգացմանը զուգահեռ:
Լրացուցիչ տեղեկությունների համար խնդրում ենք դիմել Համագումարի կազմկոմիտեի համապատասխան պատասխանատուներին:
Համագումարի նախագահ` Պրոֆեսոր Արմեն Չարչյան
Համագումարի համանախագահ` Դոցենտ Գևորգ Յաղջյան
Հայաստանի 5-րդ Միջազգային Բժշկական Համագումարի կազմակերպչական կոմիտե
Ահարոնյան 6, Երևան 0014, Հայաստան
Հեռ.` (+37410) 244010/, (+37410) 242485
Ֆաքս` (+37410) 284170
Էլ. Փոստ` [email protected]
Կոնտ.անձ` Սոսե Հովհաննիսյան, քարտուղար