Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի հերթական նիստ 2020թ. փետրվարի 7-ին
07.փետրվար.2020թ. տեղի ունեցավ Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի հերթական նիստը: Նիստը վարում էր Ասոցիացիայի նախագահ պրոֆ.Մ.Մ.Միրիջանյանը:
Օրակարգում.
1.ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շարքում 2020թ. մայիսին Ասոցիացիայի ընդլայնված նիստ անցկացնելու հարցը:
2.Դեպքի ներկայացում - ՛՛Ռեցիդիվ պեպտիկ խոցի թափածակման դեպք՛՛.-
Զեկուցող՝ Միքայելյան ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ, Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի Վիրաբուժության կլինիկայի ղեկավար պրոֆ. Ս.Ա.Ստեփանյան:
3. Դեպքի ներկայացում - ՛՛Մեզենտերիալ երակային թրոմբոզի դեպք՛՛.-
Զեկուցող՝ ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 1 ամբիոնի դասախոս, Միքայելյան Վիրաբուժության ինստիտուտի վիրաբույժ Վահե Մ.Հակոբյան:
1. Ասոցիացիայի անդամները որոշել են 2020թ. մայիսին անցկացնել Ասոցիացիայի ընդլայնված նիստ ԵՊԲՀ 100-ամյակին նվիրված միջոցառումների շրջանակում:
2. Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանի կողմից ներկայացվել է Բիլռոթ-2 մեթոդով, Հոֆմեյստեր-Ֆինստերերի մոդիֆիկացիայով մասնահատում տարած հիվանդի մոտ բերող գալարի ռեցիդիվ պեպտիկ խոցի թափածակման դեպք, որի ժամանակ ախտորոշումը հիմնվել է ռետրոպնևմոպերիտոնեումի հայտնաբերման վրա, կատարվել է կազմափոխական վիրահատություն, որ արդյունքում հիվանդի վիճակը բարելավվել է, դուրս է գրվել հիվանդանոցից հետվիրահատական 10-րդ օրը:
Նիստի մասնակիցների կողմից եղան հարցեր, ընթացավ քննարկում:
3. Վիրաբույժ Վ.Մ.Հակոբյանի կողմից ներկայացվեց մեզենտերիալ երակային թրոմբոզի դեպք, երբ երկէտապ վիրահատության արդյունքում հաջողվել է փրկել երիտասարդ պացիենտի կյանքը, վերադարձնել աշխատունակ վիճակի:
Զեկուցողին տրվեցին հարցեր, ընթացավ քննարկում: