• Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի հերթական նիստը 2019թ. Մայիսի 14-ին

    2019թ. մայիսի 14-ին տեղի ունեցավ Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի հերթական նիստը: Նիստին մասնակցում էին Երևանի և մարզերի վիրաբույժներ:

    Նիստը վարում էր ասոցիացիայի նախագահ պրոֆ. Մ.Մ.Միրիջանյանը:

    Օրակարգում հետևյալ հարցերն էին.

    1.ՀՀ պետռեգիստրում Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի վերագրանցման մասին ինֆորմացիայի տրամադրում:

    2. Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի բանկային հաշվեհամարների մասին ինֆորմացիայի տրամադրում:

    3.Ասոցիացիայի սերտիֆիկատների հանձնում:

    4.Վիրաբույժների վարձատրության կարգի վերաբերյալ Առողջապահության նախարարությանն ուղղված նամակի և նախարարության պատասխանի ներկայացում:

    5.Վիրաբուժության ուղեցույցերի և գործելակարգերի բազայի համալրման հարցի քննարկում:

    6.Հայաստանի 5-րդ բժշկական միջազգային կոնգրեսին մասնակցության և կոնգրեսի շրջանակներում ճողվածքների վիրաբուժության թեմայով սատելիտ սիմպոզիում կազմակերպելու հարցի քննարկում:

    7. Մարզային հիվանդանոցների համար գործուղման կարգով կամ երկարաժամկետ աշխատանքի համար վիրաբույժ մասնագետների հրավիրման հարցի քննարկում:

    8.Ասոցիացիային ինֆորմացիայի տրամադրում ԵՊԲՀ-ի և Թբիլիսիի Պետական Բժշկական Համալսարանի միջև կլինիկական օրդինատորների փոխանակման ծրագրի վերաբերյալ պայմանագրի մասին:

    9. 2019թ. սեպտեմբերին Արցախում Վիրաբուժության Հայկական Ասոցիացիայի հերթական նիստ հրավիրելու հարցի քննարկում:


    Օրակարգի առաջին երեք հարցերի վերաբերյալ ելույթ ունեցավ ասոցիացիայի ֆինանսական հանձնաժողովի անդամ, ԵՊԲՀ Վիրաբուժության թիվ 3 ամբիոնի դոցենտ Արմեն Մինասյանը:

    1.   Հաշվի առնելով կազմակերպչական որոշ նկատառումներ, Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի նախագահությունը ի դեմս պրոֆ. Մ.Մ.Միրիջանյանի դիմել է ՀՀ Պետռեգիստր ասոցիացիան վերագրանցելու նպատակով: Կատարվել է ասոցիացիայի վերագրանցում նույն անվամբ:

    2.   Ներկայումս Վիրաբույժների Հայկական Ասոցիացիան ունի հաշվեհամարներ հայկական դրամով, ռուսական ռուբլով, ԱՄՆ դոլարով և եվրոյով փոխանցումներ կատարելու և անդամավճար մուծելու համար:

    «Հայբիզնեսբանկ» ՓԲԸ

    Արժույթը    Հաշվեհամարը

    ՀՀ դրամ. Հ/Հ   1150003505265207

    ԱՄՆ դոլար. Հ/Հ   1150011147647677

    Եվրո. Հ/Հ   1150016623333385

    ՌԴ ռուբլի. Հ/Հ   1150001215625613


    Ասոցիացիայի խորհրդի կողմից սահմանվել և Ասոցոացիայի ժողովի կողմից հաստատվել են տարեկան անդամավճարների հետևյալ չափերը.

    Ասոցիացիայի պատվավոր նախագահի, պատվավոր անդամի, սովորող անդամի /կլինիկական օրդինատոր, ռեզիդենտ/ անդամավճար նախատեսված չէ:

    Ասոցիացիայի անդամի /վիրաբույժ, դասախոս/ համար նախատեսված է անդամավճար - 10.000 դրամ:

    Ասոցիացիայի ավագ անդամի /կլինիկայի ղեկավար, բաժանմունքի վարիչ, ամբիոնի վարիչ, պրոֆեսոր/ համար նախատեսված է անդամավճար - 20.000 դրամ:

    Տարեկան անդամավճարը վճարվում է տվյալ տարվա ընթացքում:

    3.Ասոցիացիայի անդամներին տրամադրվեցին հավաստագրեր:

    Ելույթ ունեցավ Աոցիացիայի փոխնախագահ պրոֆեսոր Սուրեն Աղոյի Ստեփանյանը:

    4.Ներկայացվեց վիրաբույժների վարձատրության կարգի վերաբերյալ Առողջապահության նախարարությանն ուղղված նամակը և նախարարության պատասխանը: Մասնավորապես, պատասխան նամակում ասված էր, որ Առողջապահության նախարարությունը հետամուտ է լինելու գործարքային վճարների հաշվարկման և տրամադրման հարցում:

    5.Վիրաբուժության ուղեցույցերի և գործելակարգերի բազայի համալրման հարցի քննարկում: Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը ևս մեկ անգամ հիշեցրեց, որ ԱՆ կայքում և Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի կայքում տեղադրված են գործելակարգեր և ուղեցույցեր, որոնք հասանելի են բոլոր վիրաբույժներին և աշխատանք է տարվում նոր գործելակարգեր, ուղեցույցեր ստեղծելու ուղղությամբ:

    6.Հայաստանի վիրաբուժական 5-րդ միջազգային կոնգրեսին մասնակցության և կոնգրեսի շրջանակներում ճողվածքների վիրաբուժության թեմայով սատելիտ սիմպոզիում կազմակերպելու հարցի քննարկում: Կալիֆորնիայի հայ վիրաբույժների նախաձեռնությամբ 2019թ. հուլիսի 3-ին Հայաստանի 5-րդ միջազգային բժշկական կոնգրեսի շրջանակներում նախատեսվում է իրականացնել սատելիտ սիմպոզիում ճողվածքների վիրաբուժության վերաբերալ: Մասնակցությունն անվճար է: Առաջարկվում է գրանցման նպատակով զանգահարել հետևյալ հեռախոսահամարով - +374 96 09 11 76:

    7.Մարզային հիվանդանոցների համար գործուղման կարգով կամ երկարաժամկետ աշխատանքի համար վիրաբույժ մասնագետների հրավիրման հարցի քննարկում: Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը նշեց, որ պարբերաբար տարբեր մարզային բուժհիմնարկներում առաջանում է վիրաբույժի կամ վիրաբուժական բաժանմունքի վարիչի թափուր տեղ, ինչի հետ կապված նախարարությունը դիմում է Ասոցիացիային այդ հարցում օգնելու համար: Մասնավորապես, ներկայացվեց առաջարկություն Նոյեմբերյանի ԲԿ-ում վիրաբույժի աշխատանքի տեղի համար:

    8.Ասոցիացիային ինֆորմացիայի տրամադրում ԵՊԲՀ-ի և Թբիլիսիի Պետական Բժշկական Համալսարանի միջև կլինիկական օրդինատորների փոխանակման ծրագրի վերաբերյալ պայմանագրի մասին: Պրոֆ. Ս.Ա.Ստեփանյանը ներկայացրեց պայմանագրի էությունը և առաջարկեց կլինիկաների ղեկավարներին տեղեկությունը հայտնել և կազմակերպել կլինիկական օրդինատորների փոխանակման հարցը:


    Օրակարգի վերջին հարցը ներկայացրեց ասոցիացիայի նախագահ պրոֆ. Մ.Մ.Միրիջանյանը:

    9. 2019թ. սեպտեմբերին Արցախում Վիրաբուժության Հայկական Ասոցիացիայի հերթական նիստ հրավիրելու հարցի քննարկում: Նիստի մասնակիցները հավանություն տվեցին այդ մտքին:

    Որոշվեց կատարել կազմակերպչական աշխատանք 2019թ. սեպտեմբերին Արցախում Ասոցիացիայի նիստ հրավիրելու համար: