Հայ և արտասահմանցի հեղինակավոր վիրաբույժները շուտով կհանդիպեն միևնույն համաժողովում. հարցազրույց Սուրեն Ստեփանյանի հետ
Հայաստանի վիրաբույժների համար այս տարի նախատեսված են երկու համաժողովներ՝ Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան եւ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա համաժողովները, որոնք կանցկացվեն համատեղ և նշանակալից կլինեն ոլորտի զարգացման համար, մեծ հնարավորություն կընձեռնեն փորձի փոխանակման համար:
Այս կարեւորագույն համաժողովների նախապատրաստական աշխատանքների մասին զրուցեցինք Վիրաբուժության եվրոպական միության նախագահ, ԵրՊԲՀ վիրաբուժության թիվ 1 ամբիոնի վարիչ Սուրեն Ստեփանյանի հետ:
– Պարոն Ստեփանյան, համատեղ անցկացվող վիրաբուժական կոնգրեսի իրականացման աշխատանքներն այս պահին ի՞նչ փուլում են:
– Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ համաժողովը և Վիրաբույժների հայկական ասոոցիացիայի 4-րդ համաժողովը կկայանան համատեղ, սեպտեմբերի 26-28-ը:
Վիրաբուժական այս միացյալ միջոցառումը անցկացվելու է Հայաստանի հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի բարձր հովանու ներքո:
Կոնգրեսի կազմկոմիտեն Երևանի Պետական Բժշկական համալսարանի գիտական մասի աջակցությամն դիմել է եվրոպական կրդիտներ ստանալու համար և ստացել է բավականին բարձր 12 կրեդտներ:
Նախապատրաստական աշխատանքները սկսվել են դեռևս մեկ տարի առաջ: Այդ նպատակով ստեղծվեց Վիրաբուժների հայկական ասոցիայի պաշտոնական կայքը (www.AAS.am) և համաժողովի համար նախատեսված անգլիալեզու ռեգիստարացիոն կայքը (www.ess2018.am), որում ամփոփված է ամբողջ տեղեկատվությունը համաժողովի մասին: Թեզիսների գրանցման գործընթացը նույնպես իրականացվում է այս կայքի միջոցով: Ամբողջ ժամանակահատվածում աշխատանքներն ընթացել են բավականաին ակտիվ: Վերջին ամիսներին ակնհատ էր տեղացի և արտասահմանցի վիրաբույժների հետաքրքրությունը կոնգրեսին մասնակցելու համար: Համաժողովին մասնակցության համար դասախոսների շարքում են Եվրոպայի նշանավոր և հեղինակավոր վիրաբույժները: Մեր երկիր կայցելեն Ավստրիայի թոքի տրանսպլանտիացիայի ծրագրի ղեկավար, աշխարհահռչակ թորակալ վիրաբույժ Վալտեր Կլեպետկոն, Ռուսաստանի գլխավոր թորակալ վիրաբույժ Պյոտր Յաբլոնսկին, Հայդելբերգի համալսարանի պրոֆեսոր, վիրաբույժ, ուռուցքաբան Կարսեն Գուրտը, Մոսկվայի Վիշնևսկու անվան ինստիտուտի փոխտնօրեն, վիրաբույժ Ալեքսեյ Չժաուն, Մոսկվայի Լոգինովի անվան բժշկական կենտրոնի տնօրեն, նշանավոր պանկրեոտոլոգ, ուռուցքաբան վիրաբույժ, Մոսկվայի գլխավոր ուռուցքաբան Իգոր Խատկովը, Ռուսաստանի գիտությունների ակադեմիայի թղթակից անդամ, պրոֆեսոր Սաժինը, ով վիրաբուժությանը նվիրված բազմաթիվ մենագրություններ ու գրքեր ունի: Հյուրընկալելու ենք նաև Վրաստանի հանրապետության Վիրաբուժների ասոցիացիայի ղեկավարին և վիրաբույժների պատվիրակությանը: Համաժողովին կմասնակցեն նշանավոր վիրաբույժներ Լեհաստանից, Իտալիայից, Նորվեգիայից և Մերձավոր Արևելքից: Այս դասախոսական կազմում իրենց արժանի տեղն ունեն այն երիտասարդ և նշանավոր հայ վիրաբույժները, ովքեր վերջին տարիներին աշխատում են արտասահմանում՝ պատվով ներկայացնելով իրենց աշխատանքը եւ մեր երկիրը: Այս կարգի վիրաբույժներից են պրոֆեսոր Հայրազատ Ղազարյանը, ով աշխատում է Նորվեգիայում՝ ընդգրկված լինելով գիտական հեղինակավոր ծրագրերում, Դավիթ Սարգսյանը, ով նշանավոր բարիատրիկ վիրաբույժներից մեկն է համարվում:
– Կայքում մասնակիցների գրանցումներն ի՞նչ փուլում են:
– Համաժողովի կայքում գրանցված արտերկրի մասնագետների թեզիսների քանակը մոտ 200 է: Հույս ունենք, որ մասնակիցներ կլինեն ինչպես Արևմտյան Եվրոպայից, այնպես էլ հետսովետական երկրներից եւ Մերձավոր արևելքից: Վերջինիս տարածքից մեզ դիմել են, մասնավորապես, Եգիպտոսից, Լիբանանից, Քաթարից և այլ երկրներից:
Համաժողովի ընթացքում ի՞նչ նախագծեր են իրականացվելու, որոնց մասին կցանկանաք խոսել :
– Համաժողովի ընթացքում նախատեսվում է անցկացնել նաև ռեզիդենտների, վիրաբուժություն սովորող մասնագետների, ինչպես նաև գիտական աշխատողների համատեղ 3-րդ համաժողովը և սեկցիաների ընթացքում նախատեսված են երիտասարդ գիտաշխատողների և սովորողների զեկուցման համար նախատեսված առանձին ժամեր: Այդ շրջանակում նախատեսել ենք իրականացնել վիկտորինա՝ ընդգրկելով տարբեր երկրների, բժշկական և ուսումնական հաստատությունների, ռեզիդենտների, կլինիկական օրդինատորների, ովքեր` համալրվելով երեք անձի համար նախատեսված խմբերում, կփորձեն մրցակցության մեջ իրենց գիտելիքներով մրցել վիրաբուժության, տեղագրական անատոմիայի և բժշկությանը վերաբերող տարբեր հարցերի շուրջ:
Հայաստանցի բժիշկների մասնակցության հետաքրքրությունն ի՞նչ շրջանակում է:
– Այս համաժողովի նկատմամբ հետաքրությունը բավականին մեծ է, քանի որ Հայաստանում նման մասշտաբի համաժողով առաջին անգամ կիրականացվի: Հայ բժիշկների շրջանում ցանկությունը մեծ է շփվել արտասահմանցի գործընկերների և աշխարհում հեղինակություն ունեցող բժիշկների հետ ու մասնագիտական գիտելիքներ փոխանակել:
– Համաժողովին մասնակցելու համար մարզերի բժիշկների հետաքրքրությունն ինչպիսի՞ն է:
– Գիտական աշխատանքներ, թեզիսներ ներկայացնելու առումով Երևանի խոշոր կլինիկաների և համալսարանական կլինիկաների, ինչպես նաև ամբիոններ ունեցող հիվանդանոցների բժիշկների հետաքրքրությունն ավելի մեծ է: Առհասարակ, համաժողովին մասնկացելու համար բոլոր վիրաբույժների շրջանում՝ թե՛մարզերի, թե՛ Երևանի, հետաքրքրությունը միանման է: Մասնակցության հայտ են ներկայացրել Արմավիրի, Շիրակի, Լոռու և տարբեր մարզերի վիրաբույժներ: Մասնակիցների շարքում են նաև Արցախի մեր գործընկերները:
– Հայաստանում նման կարգի համաժողովներ ին՞չ պարբերականությամբ են կազմակերպվում:
– Սովորաբար, հինգ տարին մեկ է իրականացվում: Վիրաբուժական այս իրադարձությունը լավ հնարավորություն է մասնագիտական մոտեցումները թարմացնելու, նորություններին ծանոթանալու համար:
– Գիտական աշխատանքներ ներակայացնելու համար քանի՞ վիրաբույժ է գրանցված:
– Գրանցված են շուրջ 190 թեզիսներ Հայաստանի և արտերկրի վիրաբույժների կողմից: Իհարկե, համաժողովի նախապատրաստական աշխատանքների ավարտին կհստակեցվի թեզիսների բանավոր և գրավոր զեկույցների քանակը,:
Վիրաբուժության ո՞ր ճյուղի մասնագետների մասնակցության հետաքրքրությունն է մեծ:
– Թեզիսների առավել քանակը որովայնային վիրաբուժության ոլորտին է վերաբերում ՝ մարսողական համակարգի, ընդհանուր վիրաբուժության և այլն: Շատ մեծ թվով աշխատանքներ կան թորակալ, նվազինվազիվ, էնդոսկոպիկ վիրաբուժության ոլորտներից: Համաժողովում թեզիսների ներկայացման համար այլ բաժիններ նույնպես նախատեսված են՝ անհետաձգելի վիրաբուժություն, աղիքների վիրաբուժություն և այլն: Այս թեմաների շուրջ թեզիսների քանակը նույնպես բազմաթիվ է:
– Արտասահմանցի վիրաբույժների հետաքրքրությունն առավել շատ ո՞ր երկրից է:
– Կարծում եմ մասնակիցների քանակը կգերակայի Ռուսաստանից ու Արևելյան եվրոպայի պետություններից: Մեծ թիվ են կազմում նաև իտալացի վիրաբույժները:
– Համաժողովի նախապատրաստական աշխատանքներում ի՞նչ անելիքներ են մնացել:
– Մնացել է մասնակիցների թեզիսների գիտական աշխատանքների կարգավորման ավարտական փուլը: Պետք է ավարտին հասցնել վերջնական ծրագիրը, որից հետո կանցնենք մասնակիցների տեղակայման և այլ ադմինիստրատիվ աշխատանքների փուլին: