• Պավել Պետրոսի Անանիկյան

    Ծնվել է 1930թ. մայիսի 7-ին Հայաստանի Խորհրդային Հանրապետության մայրաքաղաք Երևանում:


    1955թ. թվականին ավարտել է Երևանի պետական բժշկական ինստիտուտի բուժա-պրոֆիլակտիկայի ֆակուլտետը։ Անանիկյանի ուսուցիչներնեն եղել անվանի վիրաբույժներ Իվան Գևորգյանը և Ս. Գալստյանը։ Ինստիտուտն ավարտելուց հետոաշխատել է Կենտրոնական հանրապետական հիվանդանոցում, եղել է վիրաբուժական բաժնի վարիչ: 1963 թվականից աշխատել է Երևանի բժշկական ինստիտուտի ընդհանուր վիրաբուժության ամբիոնում։ 1976-2000 թվականներին եղել է ամբիոնի վարիչ, 1976-1998 թվականներին՝Երևանի գլխավոր վիրաբույժ, «Երկիր Նաիրի» հասարակական բարեգործական ասոցացիայի նախագահ: 1968թ.-ին դարձել է ԽՍՀՄ ԲՈՀ Վիրաբույժների մասնագիտացված խորհրդի անդամ, 1988թ.՝Կրծքասրտային վիրաբույժների եվրոպական ընկերակցության անդամ: 1968թ.-ին արժանացել է բժշկական գիտությունների դոկտոր, 1970թ.՝պրոֆեսոր կոչմանը: Պարգևատրվել է «ՄխիթարՀերացի» մեդալով, Մոսկովյան Մանեժի խոշոր Համախորհրդային ցուցահանդեսի դիպլոմով: Եղել է բժշկական գիտությունների ակադեմիայի իսկական անդամ, ռուսական բժշկա-տեխնիկական ակադեմիայի իսկական անդամ, Էկոլոգիայի և անվտանգության միջազգային ակադեմիայի իսկական անդամ: Հայաստանի նկարիչների միության անդամ՛ նա վիրահատական նշտարին տիրապետում էր նույնքան հմտորեն, ինչքան վրձնին և գրչին: Ունի բազմաթիվ կտավներ, մասնակցել է անգամ միջազգային ցուցահանդեսների: Հայաստանի գրողների պատվավոր անդամ, ունի գրական ստեղծագործություններ: Նրան ժնորհվել է հայաստանի գիտության վաստակավոր գործիչի պատվավոր կոչումը:


    Նրա աշխատանքները վերաբերվում են սիրտանոթային վիրաբուժությանը։ Պ.Պ. Անանիկյանը մշակել է ստամոքս-տասներկումատնյաաղիքային արյունահոսությունների բուժման տարբեր եղանակներ: Ուսումնասիրել է պարբերական հիվանդությունը, լեղապարկի բորբոքման ախտորոշման, կլինիկայի, վիրաբուժության հարցերը։ Առաջարկել է լեղապարկի սուր և քրոնիկ բորբոքման բուժման միասնական եղանակ։ Անանիկյանը համարվում է ՀԽՍՀ-ում անոթային վիրաբուժության հիմնադիրներից։ Նա դաստիարակել է վիրաբույժների մի քանի սերունդ: Անվանի վիրաբույժը հեղինակ է շուրջ 500 հրատարակումների, 13 մենագրության և 3 դասագրքի։

    Պ.Պ. Անանիկյանը մահացել է 2018թ.-ի դեկտեմբերի 3-ին Երևանում: Վիրաբույժների հայկական ասոցացիան իր խորին ցավակցությունն է հայտնում տաղանդավոր գիտնականի, մեծանուն վիրաբույժի, սիրելի ուսուցչի ընտանիքի անդամներին, հարազատներին, ընկերներին:

Error
Whoops, looks like something went wrong.