• Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

    Վիրաբուժության եվրոպական միության նախագահության պատվիրակությունը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ ապրիլի 26-29 Երևանում անցկացրել է նախագահության նիստ: Պատվիրակությունը ժամանել է՝ անմիջական մասնակցություն ցուցաբերելու սեպտեմբերի 26-28-ը Երեւանում Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովի եւ Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովի կազմակերպչական աշխատանքներին:

    Այցի շրջանակում պատվիրակության անդամները, Վիրաբույժների Հայկական Ասոցիացիայի նախագահ Մուշեղ Միրիջանյանը, ասոցիացիայի քարտուղար Արտակ Վարդանյանը հյուրընկալվել են Երեւանի՝ Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում: Համալսարանի ռեկտոր, պրոֆ. Արմեն Մուրադյանը, ողջունելով Բուլղարիայից, Ռումինիայից, Լեհաստանից, Իտալիայից, Բելգիայից, Չեխիայից ժամանած հյուրերին, ասել է. «Մեզ համար մեծ պատիվ է, որ անվանի մասնագետները հյուրընկալվել են Երեւանի պետական բժշկական համալսարանում»:

    Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

    Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

    Պրոֆ. Ա.Ա.Մուրադյանը նշել է, որ բժշկական համալսարանն իր գոյության բոլոր ժամանակներում միջազգային փոխհարաբերություններն ընդարձակելու միտում է ունեցել, իսկ ներկայումս այն նաև ժամանակի պահանջն է: «Այժմ մեր կրթօջախում ուսանում և մասնագիտանում են երկու հազարից ավելի օտարերկրյա ուսանողներ: Ներկա դրությամբ յուրաքանչյուր չորրորդ ուսանողն արտերկրից է, վստահ ենք, որ մոտ ապագայում կլինի յուրաքանչյուր երրորդը»,- ասել է ԵՊԲՀ ռեկտորը:

    Ռեկտոր Արմեն Մուրադյանը հավելել է, որ վերջին 30 տարիներին Հայաստանն արձանագրել է բժշկության սրընթաց զարգացում: Ընդ որում, զարգանում է նոր սերունդ, որն իրեն չի տեսնում ապացուցողական բժշկությունից դուրս: «Մեզ համար կարեւոր է, որ համալսարանում երիտասարդները շփվեն գիտաբժշկական ոլորտում կայացած և մեծ ներդրումներ ունեցած մարդկանց հետ, ովքեր մտածում և գործունեություն են ծավալում ապացուցողական բժշկության դաշտում»,-ասել է ռեկտորը՝ գոհունակություն հայտնելով այն փաստից, որ Հայաստանի վիրաբույժներն ինտեգրված են եվրոպական մեծ ընտանիքում:

    Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

    Ռեկտորը հյուրերին հրավիրել է համալսարաններում կլինիկական աշխատանքի՝ համոզմունք հայտնելով, որ բժշկությունը կիրառական հատվածով զարգացնում են մասնագիտական միավորումները եւ շատ առարկայական կլինի, եթե համագործակցությունը, վարչական դաշտից դուրս գալով, մտնի մասնագիտական դաշտ: «Ես ակնկալում եմ, որ սերտ կապեր կստեղծվեն մեր համալսարանական կլինիկաների միջև: Համոզված եմ՝ մեզ մոտ կստացվի»,-ասել է նա:

    Հյուրերն իրենց հերթին ընդգծել են, որ բաց են համագործակցության համար:

    Այնուհետեւ ներկաներն անդրադարձել են միացյալ համաժողովի կազմակերպչական հարցերի:

    ՀՀ Առողջապահության նախարարի տեղակալ Սերգեյ Խաչատրյանն ընդունել է Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությանը միության նախագահ Սուրեն Ստեփանյանի (Հայաստան) և գլխավոր քարտուղար Յան Կուլիգի (Լեհաստան) գլխավորությամբ։

    Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

    Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

    Բժշկական գիտությունների դոկտոր Սուրեն Ստեփանյանը 2017թ. սեպտեմբերին Վիրաբուժության եվրոպական միության խորհրդի նիստում ընտրվել է նախագահ, և Հայաստանի վիրաբույժներին է փոխանցվել միության հերթական համաժողովը կազմակերպելու պարտականությունը:

    Պատվիրակությունը Հայաստանում է աշնանը` սեպտեմբերի 26-28-ը Երևանում Վիրաբուժության եվրոպական միության 22-րդ տարեկան համաժողովի և Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովի անցկացմանը նախապատրաստվելու նպատակով: Համատեղ միջոցառումը կընդգրկի նաև ռեզիդենտների և երիտասարդ գիտնականների Եվրոպական 3-րդ համաժողովը:

    Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

    Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ

    Ողջունելով Բելգիայից, Իտալիայից, Չեխիայից, Բուլղարիայից, Ռումինիայից, Լեհաստանից ժամանած մասնագետներին, Սերգեյ Խաչատրյանը նախարարության անունից պատրաստակամություն է հայտնել դառնալու միջազգային համաժողովի կազմակերպիչներից մեկը։ Նա ընդգծել է, որ նման ներկայացուցչական համաժողովներն անառարկելիորեն նպաստում են բժշկության տվյալ ճյուղի առաջընթացին։ Փոխնախարարը կարևորել է նաև Հայաստանի կլինիկական օրդինատորների և երիտասարդ գիտնականների մասնակցությունը, ինչը կապահովի նրանց շարունակական մասնագիտական զարգացումը։

    Հանդիպմանը, որին մասնակցել են նաև Վիրաբույժների հայկական ասոցիացիայի (նախագահ՝ պրոֆ. Մ.Մ.Միրիջանյան) ներկայացուցիչներ, քննարկվել են կազմակերպչական մի շարք հարցեր։

    Վիրաբուժության եվրոպական միության պատվիրակությունն այցելել է ԵՊԲՀ