• 26-28-ը սեպտեմբերի, 2018 թ., Վիրաբույժների հայկական ասոցիացիայի 4-րդ հնգամյա վեհաժողովը և Վիրաբուժության եվրոպական միության ամենամյա 22-րդ համաժողովը Երևանում

    Հարգելի գործընկերներ,

    Ուրախ ենք հրավիրել Ձեզ վիրաբուժության նշանակալից և հետաքրքիր միջոցառմանը:

    Վիրաբույժների հայկական ասոցիացիան (ՎՀԱ) և Վիրաբուժության եվրոպական միությունը (ՎԵՄ) համակազմակերպիչների հետ միասին 2018թ. սեպտեմբերի 26-28-ը Երևանում համատեղ անցկացնելու են ՎՀԱ 4-րդ հնգամյա վեհաժողովը և ՎԵՄ ամենամյա 22-րդ համաժողովը: Համաժողովի շրջանակներում ընթանալու է նաև Եվրոպայի վիրաբուժության ռեզիդենտների /կլինիկական օրդինատորների/ և ասպիրանտների /երիտասարդ գիտնականների/ 3-րդ համաժողովը, որը դարձել է ՎԵՄ համաժողովների պրակտիկայում գեղեցիկ, բարի ավանդույթ, ինչը թույլ է տալիս նույն միջոցառման ժամանակ հաղորդակցվեն մասնագիտական տարբեր մակարդակների մասնագետները:

    Համատեղ համաժողովի ծրագիրն ընդգրկում է վիրաբուժության տարբեր բաժիններ:

    Ավելի քան 20 տարի Վիրաբուժության եվրոպական միությունը հաջողությամբ իրականացնում է իր առաքելությունը, ջանքեր է գործադրում հարստացնելու և ուժեղացնելու համագործակցությունը արևմուտքի և արևելքի վիրաբույժների միջև: ՎԵՄ աշխարհագրությունն ընդգրկում է Եվրոպայի և Ասիայի տասնյակ երկրներ: Տարեցտարի կազմակերպությունը դառնում է ավելի ուժեղ և հարուստ իր անդամներով, իր ազդեցությամբ:

    Վիրաբույժների հայկական ասոցիացիան անցած մի քանի տասնամյակներում և պատերազմների, տնտեսական ճգնաժամերի դժվարին ժամանակներում, և հանրապետության զարգացման տարիներին կատարել է իր գործառույթները, մեթոդաբանական օգնություն ցուցաբերել Հայաստանի վիրաբույժներին, ստեղծել կապեր արտասահմանյան կլինիկաների հետ վիրաբուժության տարբեր ճյուղերը զարգացնելու ուղղությամբ: Այդ զարգացմանը նպաստելու, փորձի փոխանակման նպատակով 2003 թվականից անցկացվում են հայ վիրաբույժների հնգամյա վեհաժողովները:

    Երևանում կայանալիք համատեղ վիրաբուժական համաժողովը նշանակալից է նաև նրանով, որ այն անցկացվելու է մեր մայրաքաղաքի 2800-ամյակի միջոցառումների օրերին:

    Վիրաբուժության համաժողովը լինելու է եռալեզու, կազմկոմիտեն ապահովելու է զեկուցումների ժամանակ թարգմանություն հայերեն, ռուսերեն, անգլերեն:

    Հրավիրում ենք Ձեզ վիրաբուժության համաժողովին և ակնկալում Ձեր ակտիվ մասնակցությունը:

    __

    Պրոֆ. Միրիջանյան Մուշեղ Միսակի________Պրոֆ. Ստեփանյան Սուրեն Աղոյի

    ՎՀԱ նախագահ_________________________ՎԵՄ նախագահ, ՎՀԱ փոխնախագահ


    Համաժողովի գիտական կոմիտե

    Միրիջանյան Մուշեղ Միսակի – նախագահ,

    Սարուխանյան Հովհաննես Վազգենի – պատվավոր նախագահ,

    Բարսեղյան Հայրապետ Ալեքսանի – համանախագահ,

    Ստեփանյան Սուրեն Աղոյի – կազմկոմիտեի նախագահ,

    Վարդանյան Արտակ Սամվելի – քարտուղար,

    Տեր-Ավետիքյան Զարեհ Ավետիքի,

    Գալստյան Հայրապետ Մկրտչի,

    Աղավելյան Ալեքսանդր Մինասի,

    Մինասյան Արմեն Միքայելի,

    Հակոբյան Արամ Սերգեյի,

    Թանանյան Արմեն Հովհաննեսի,

    Սահակյան Արթուր Մուշեղի,

    Օրդույան Սեմյոն Լյուդվիգի,

    Մելիքյան Արմեն Ռաֆայելի,

    Սուլթանյան Տիգրան Լևի,

    Սարկավագյան Հովհաննես Կարպիսի,

    Հովհաննիսյան Արտակ Կառլենի,

    Համբարձումյան Գագիկ Աշոտի,

    Ուզանկիչյան Ալեքսանդր Արմենի,

    Ադամյան Անդրանիկ Իսրայելի,

    Ամիրյան Սլավիկ Սուրենի,

    Միրզոյան Սերգեյ Սպարտակի,

    Ոսկանյան Վարդան Սերգեյի,

    Շահբազյան Սևակ Սանասարի,

    Բադալյան Արամ Սոսի,

    Մկրտչյան Մկրտիչ Համլետի,

    Խուրշուդյան Արմեն Գուրգենի,

    Հովհաննիսյան Սուրեն Ստեփանի:


    Համաժողովի կազմկոմիտե

    Ստեփանյան Սուրեն Աղոյի. կազմկոմիտեի նախագահ

    Միրիջանյան Մուշեղ Միսակի. գիտական կոմիտեի նախագահ

    Բարսեղյան Հայրապետ Ալեքսանի. գիտական կոմիտեի համանախագահ

    Վարդանյան Արտակ Սամվելի. արտերկրի վիրաբույժների հետ կապերի պատասխանատու,

    Մինասյան Հարություն Լեոնիդի. արտերկրի վիրաբույժների հետ կապերի պատասխանատու,

    Մինասյան Արմեն Համբարձումի. արտերկրի վիրաբույժների հետ կապերի պատասխանատու,

    Մկրտչյան Մկրտիչ Համլետի. արտերկրի վիրաբույժների հետ կապերի պատասխանատու,

    Վարժապետյան Արմեն Մարտինի. կրեդիտավորման հարցերի պատասխանատու,

    Աքշելյան Ստեփան Անդրանիկի. կրեդիտավորման հարցերի պատասխանատու,

    Մեսրոպյան Ռաֆայել Նորիկի. ռեզիդենտների հետ աշխատանքների պատասխանատու,

    Փափազյան Կարեն Տիգրանի. ռեզիդենտների հետ աշխատանքների պատասխանատու,

    Սողոմոնյան Սամվել Ավետիսի. տեղեկատվական կոմիտեի նախագահ,

    Հակոբյան Վահե Մկրտչի. ՏՏ պատասխանատու,

    Մելքոնյան Ֆելիքս Ֆերդինանդի. ՏՏ պատասխանատու,

    Պետրոսյան Արեգ Արտակի. հանրային կապերի պատասխանատու,

    Սաֆարյան Հայկ Հովհաննեսի. հանրային կապերի պատասխանատու,

    Մանուկյան Կարեն Դավիթի. ֆինանսական հարցերի պատասխանատու,

    Եղիազարյան Հայկ Հենրիկի. ֆինանսական հարցերի պատասխանատու,

    Հովհաննիսյան Հայկ Սիմոնի. սոցիալական հարցերի պատասխանատու,

    Ալեքսանյան Անդրանիկ Յուրիի. սոցիալական հարցերի պատասխանատու:



    Համաժողովի թեմաները

    Բարիատրիկ վիրաբուժություն

    Կրծքագեղձի վիրաբուժություն

    Կոլոռեկտալ վիրաբուժություն

    Ուսուցում և մարզում

    Անհետաձգելի և վնասվածքների վիրաբուժություն

    Էնդոկրին վիրաբուժություն

    Ընդհանուր վիրաբուժություն

    Ճողվածքներ և փափուկ հյուսվածքների վիրաբուժություն

    Հեպատոբիլիար վիրաբուժություն

    Ենթաստամոքսային գեղձի վիրաբուժություն

    Նվազ ինվազիվ վիրաբուժություն

    Վիրաբուժական խնամք և սնուցում

    Վիրաբուժական բարդություններ

    Վիրաբուժական օնկոլոգիա

    Թորակալ վիրաբուժություն

    Կերակրափողի, ստամոքսի և 12մատնյա աղու վիրաբուժություն

    Անոթային վիրաբուժություն


    Համաժողովի ծրագիր

    26. Սեպտեմբեր. 2018

    10.00 – 16.00 – ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ  ԳՐԱՆՑՈՒՄ

    17.00 – ԲԱՑՄԱՆ  ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

    27. Սեպտեմբեր. 2018

    09.00-10.45 – ՊԼԵՆԱՐ ՆԻՍՏ

    10.45 – 11.00 – ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

    11.00 – 13.00 – ՍԵԿՑԻՈՆ  ՆԻՍՏԵՐ

    13.00 – 14.00 – ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

    14.00 – 17.00 – ՍԵԿՑԻՈՆ  ՆԻՍՏԵՐ

    17.15-18.30 – ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԾՐԱԳԻՐ

    19.00 – ԳԱԼԱ ԸՆԹՐԻՔ

    28. Սեպտեմբեր. 2018

    09.00-10.45 – ՊԼԵՆԱՐ ՆԻՍՏ

    10.45 – 11.00 – ՍՈՒՐՃԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

    11.00 – 13.00 – ՍԵԿՑԻՈՆ  ՆԻՍՏԵՐ

    13.00 – 14.00 – ՃԱՇԻ ԸՆԴՄԻՋՈՒՄ

    14.00 – 16.30 – ՍԵԿՑԻՈՆ  ՆԻՍՏԵՐ

    16.30 – 17.00 – ՓԱԿՄԱՆ ԱՐԱՐՈՂՈՒԹՅՈՒՆ

    17.15-18.30 – ՍՈՑԻԱԼԱԿԱՆ  ԾՐԱԳԻՐ


    Գրանցման և թեզիսների տրամադրման հետ կապված մանրամասներին կարող եք ծանոթանալ հետևյալ էջում. http://aas.am/announcement


    Կապ կազմակերպիչների հետ.

    ԿԱԶՄԿՈՄԻՏԵ

    Կազմկոմիտեի նախագահ` Սուրեն Ստեփանյան

    Հեռախոս. +374 93 50 35 40

    ՎՀԱ քարտուղար` Արտակ Վարդանյան

    Հեռախոս. +374 91 40 57 63

    Էլ. հասցե. info@ess2018.am

    ՎՀԱ պաշտոնական կայք. aas.am

    ՎԵՄ գրանցման կայք. ess2018.am


    ԱԿՏԻ ԳՐՈՒՊ

    Ծրագրի մենեջեր` Նանա Հովհաննիսյան

    Էլ. հասցե. nana.hovhannisyan@actitour.com

    Հեռախոս. +374 11 502 888

    Հեռախոս, վայբեր. +374 94 421 568